ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Իլոն Մասքն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
22:30, 20.02.2024 | mamul.am
2903 | 0

Նորվեգացի պատգամավոր Մարիուս Նիլսենը 2024 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքին, հայտնում է Daily Mail-ը։
Քաղաքական գործիչը կարծում է, որ ձեռնարկատերը «հաստատորեն պաշտպանում է երկխոսությունը, խոսքի ազատությունը և սեփական տեսակետն արտահայտելու հնարավորությունը գնալով ավելի ու ավելի բևեռացվող աշխարհում»։ Ինչպես նշել է Նիլսենը, Մասքի հիմնադրած ընկերությունները «բարելավում են հասարակության կյանքը և խորացնում գիտելիքներն ինչպես Երկրի, այնպես էլ տիեզերքի մասին», ինչպես նաև «ապահովում են հաղորդակցությունն ու կապն ամբողջ աշխարհում»:
Աղբյուրը հայտնում է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդների թվում են նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն և WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը։ Բացի այդ, մրցանակին հավակնում են իսրայելական և պաղեստինյան իրավապաշտպան կազմակերպություններ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր