«Մենք ունենք օրենսդրական փոփոխություն, որով արգելվում էր գովազդային վահանակների տեղադրումը որոշ վայրերում, սակայն եթե այսօր գնաք մետրոյի «Երիտասարդական» կայարան, կտեսնեք «Էվոլյուշն» խաղային գործունեություն ծավալող կազմակերպության գովազդային վահանակը՝ իր լոգոյով: Ինչպե՞ս է հայտնվել այդ գովազդը այդտեղ, ո՞վ է վճարել, ո՞ւմ է ձեռնտու, ինչո՞ւ չի վերահսկվում»,- ԱԺ նիստի ժամանակ դիմելով ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ հարցրեց ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ |