ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ֆրանսիայում պահանջել են իմպիչմենթ հայտարարել Մակրոնին՝ Ռուսաստանի մասին հայտարարությունից հետո
09:30, 29.02.2024 | mamul.am
3867 | 0

Ռուսաստանի մասին հայտարարությունից հետո Ֆրանսիայի խորհրդարանը պետք է իմպիչմենթ հայտարարի նախագահ Էմանուել Մակրոնին: Այս մասին Х-ի իր էջում գրել է «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն: Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահն ատում է իր երկիրը և ցանկանում է նրան ներքաշել երրորդ համաշխարհային պատերազմի մեջ:

«Ազգային խնդրագիր, որպեսզի խորհրդարանականները վերջապես տեղից շարժվեն: Սահմանադրության 35-րդ հոդվածը, որը պահանջում է պատերազմի հարցով քվեարկություն, և 68-րդ հոդվածը՝ նրա իմպիչմենթը»,- գրել է Ֆիլիպոն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր