ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Ադրբեջանը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան». #FreedomHouse
11:30, 29.02.2024 | mamul.am
11360 | 0

Freedom House կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2024թ.» զեկույցը, որում նշվում է, որ 2023 թվականին աշխարհում ազատության ինդեքսը նվազել է (18-րդ տարին անընդմեջ նվազում է):

Զեկույցում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները, Լաչինի միջանցքի շրջափակումը և տեղի հայերի տեղահանությունը ներկայացվել են որպես աշխարհում խաղաղության ինդեքսի նվազման պատճառներից մեկը:

Զեկույցի համաձայն՝ վիճելի տարածքների շուրջ զինված հակամարտությունները հանգեցրել են քաղաքական իրավունքների և ազատությունների նվազմանը:

Զեկույցում ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունները տեղի են ունեցել Ադրբեջանում ավտորիտարիզմի խորացման ֆոնին, և 1990-ականներից ի վեր Ադրբեջանի կառավարությունը խտրական քաղաքականություն է վարել էթնիկ հայերի նկատմամբ:

Նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի գրավումը բարձրացրել է Իլհամ Ալիևի բռնապետության մակարդակը երկրի ներսում և մտավախություն է առաջացրել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կարող է լայնածավալ ներխուժում իրականացնել Հայաստան, որի սահմաններն արդեն խախտված են:

Զեկույցում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղից փախստականների զանգվածային հոսքից հետո Հայաստանի կառավարությունը շարունակում է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որի խաղաղապահ առաքելությունը քիչ բան է արել անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը կանխելու համար: Բացի այդ, զեկույցում ասվում է, որ Երևանն աշխատում է Կրեմլից իր կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ դիվերսիֆիկացնելով ռազմական և արտաքին քաղաքականությունը և հավատարիմ մնալով ժողովրդավարական բարեփոխումներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր