ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Սլավյանսկի Բազար»-ում Հայաստանը կներկայացնեն Յանա Ստեփանյանը և Սյուզաննա Մելքոնյանը
01:18, 03.03.2024 | mamul.am
2431 | 0

Այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա մանկական կատարողների երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։

Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել էր 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես են եկել 2 կատարումով։ Իսկ ժյուրին, հաշվի առնելով ունեցած տվյալները, «Սլավյանսկի բազար» հեղինակավոր մրցույթի պահանջներին ու կանոններին համապատասխան, ընտրել է մանկական կատարողների միջազգային մրցույթի հայաստանյան այս տարվա պատվիրակին։

Այսպիսով, 8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը, ով ժյուրիին ներկայացել է նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա, Ալլա Պուգաչովայի երգացանկից` Իգոր Նիկոլաևի «Այսբերգ» կատարումներով։

«Սլավյանսկի բազար 2024» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, ում թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։

Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում։ իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։

Հիշեցնենք, որ նախորդ տարի, «Սլավյանսկի բազար 2023» հեղինակավոր այս մրցույթում Հայաստանը ներկայացրել է երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձել մրցույթի բացարձակ հաղթողը՝ արժանանալով «Գրան Պրի» մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացել էր երկրորդ մրցանակի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր