ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ֆրանսիայի առաջնորդի հռետորական «ռումբերը» ցույց են տալիս լրջության բացակայությունը». Politico
22:30, 04.03.2024 | mamul.am
3092 | 1

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին հայտարարությունը դարձել է նրա քաղաքական խաղի մի մասը, գրում է Politico-ն:

«Նրա վերջին հայտարարությունն ընդամենը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահը փորձում աշխարհաքաղաքական միավորներ հավաքել»,- ասվում է հոդվածում:

Հոդվածում նշվում է, որ Մակրոնը սիրում է ամպագոռգոռ հայտարարություններ անել, որոնք տարակուսանք են առաջացնում արևմտյան քաղաքական գործիչների շրջանում:

«Ֆրանսիայի առաջնորդի հռետորական «ռումբերը» ցույց են տալիս լրջության բացակայությունը»,- գրում է պարբերականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր