Հյուսիսային Կորեան պետք է արագացնի պատերազմի նախապատրաստությունը, զինվորականներին հանձնարարել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: «Մեր բանակը պետք է իր առջև դնի ամենախիստ պահանջները և անընդհատ ավելացնի գործնական վարժանքները մարտական պատրաստության արագ բարձրացման համար՝ պատերազմին լիարժեք պատրաստվածություն ապահովելու նպատակով»,- Կիմ Չեն Ընի խոսքը մեջբերում է Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությունը, փոխանցում է Al Jazeera-ն: Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան չի ցանկանում զինված հակամարտություն սկսել Սեուլի հետ, բայց չի խուսափի դրանից՝ ընդգծելով, որ պատերազմը կոչնչացնի Հարավային Կորեան և աներևակայելի հարված կհասցնի ԱՄՆ-ին: |