ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Շուռնուխը ու իշխանությունների կառավարման «իմպոտենցիան»». Դավիթ Գալստյան
02:18, 08.03.2024 | mamul.am
1904 | 0

Լրագրող Դավիթ Գալստյանը լուսանկարներ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Շուռնուխը ու իշխանությունների կառավարման «իմպոտենցիան»

* Ոնց հասկացաք, թաղամասը դեռ պատրաստ չի։ 5 անգամ ժամկետները հետաձգելուց հետո իշխանությունները չեն «հասցրել» 13 տուն կառուցեն, վերջացնեն, փոխանցեն գյուղացիներին։

Իսկ գյուղի ներքևի հատվածը առանց որևէ դելիմիտացիա/դեմարկացիա շատ արագ հանձնեցին: Էն տարածքը, որը Կադաստրի քարտեզով ՀՀ-ում ա։

* Գյուղի ջրի աղբյուրը Ադրբեջանի վերասկողության տակ էր մնացել։ Մի հատ նոր ջրագիծ են սարքել, որը էնքան քիչ ջուր ա բերում, որ (բնակիչների ասելով) 1-2 տան համար ա հերիքում։

Դեռ սարքելուց առաջ ու ընթացքում գյուղացիները զգուշացրել են, որ ՉԻ հերիքելու, աղբյուրը թույլ ա։ Բայց ում ա դա հետաքրքիր․․․

Հ․Գ․ Իշխանությունները կարան ասեն, որ ստեղ պտի գոհ լինեն, որ ջրագիծ են սարքել։ Ներքին Հանդում էտ էլ չեն արել»:

Աղբյուրը` Դավիթ Գալստյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր