ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+33 °C
«Միհրան Պողոսյանի կուսակցությունը կարող է «փրկել» միայն այն իշխանությանը, որի դեմ «պայքարելու» է». Հակոբ Բադալյան
00:30, 08.03.2024 | mamul.am
2660 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. ««Բանանային պետություն» լսել են թերևս շատերը, իսկ «բանանային ընդդիմությո՞ւն»: Չե՞ք լսել: Թերևս կլսեք ու կտեսնեք, որովհետև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարել է, որ կուսակցություն է բացել՝ հանուն Հայաստանի փրկության:
Գործնականում սակայն, այդ կուսակցությունն ավելի շուտ կարող է «փրկել» միայն այն իշխանությանը, որի դեմ «պայքարելու» է, ապահովելով անհրաժեշտ կոնտրաստը: Ըստ ամենայնի զգացվել է «փրկիչ» կոնտրաստի այդ նոր «դոզայի» անհրաժեշտությունը»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր