ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
Պայթյունը տեղի է ունեցել Զելենսկու ավտոշարասյունից 500 մետր հեռավորության վրա. մանրամասներ
13:24, 07.03.2024 | mamul.am
4092 | 2

Օդեսայում երեկ պայթյուն է տեղի ունեցել՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և երկիր ժամանած Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ավտոշարասյունից 500 մետր հեռավորության վրա, գրում է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Ուկրաինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Դմիտրի Պլետենչուկը CNN-ի հետ զրույցում նշել է, որ Զելենսկին և Միցոտակիսը չեն տուժել:

Մարտի 6-ին Օդեսայում Զելենսկու և Միցոտակիսի հանդիպման ժամանակ պայթյուններ էին տեղի ունեցել։ Այդ պահին պաշտոնյաներն այցելել էին նավահանգիստ և չէին հասցրել մտնել թաքստոց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր