ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Օրակարգը ներառում է Հայաստանի կողմից Թուրքիային նոր զիջումներ». Վարուժան Գեղամյան
22:36, 07.03.2024 | mamul.am
2505 | 1

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը հարցազրույցում նշել է, որ «մշտական կապ կա Էրդողանի և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի միջև»։

Կապ լինում է որևէ օրակարգի շուրջ։ Ինչպես հասկանում եք, այդ օրակարգը ներառում է Հայաստանի կողմից Թուրքիային նոր զիջումներ։ Որովհետև Թուրքիայի օրակարգում Հայաստանի հետ որևէ այլ հարց, քան ռազմավարական զիջումներ կորզելը, չկա։
Ինչպես 2022 թվականին նշեց Թուրքիայի նախկին արտգործնախարար Ա. Դավութօղլուն՝ «Հայաստանը քաղաքական և տնտեսական խնդիրներ ունի։ Թուրքիայի համար լավ ժամանակ է իր ուզածը Հայաստանից վերցնելու համար»։
Հենց սա է այդ կապի իմաստը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր