ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Որդիների Կանչ»-ը շրջելու է տարբեր դպրոցներով` «Փառքի անկյունների» առկայությունը ստուգելու նպատակով
22:54, 07.03.2024 | mamul.am
1871 | 1

«Որդիների Կանչ» ՀԿ անդամները նոր նախաձեռնություն են իրականացնում` պատահական այցելում են Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներ՝ համոզվելու, որ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսներին նվիրված Փառքի անկյունները պահպանված են և որևէ կերպ չեն կարող վտանգվել։

«Լուրեր էինք ստանում, որ տարբեր դպրոցներից հանվում են Փառքի անկյունները՝ պատճառաբանելով, որ վերանորոգելուց հետո անկյունները կվերականգնեն։ Երեկ այցելել ենք Արմավիրի մարզի 4 դպրոց, կարելի է ասել՝ տպավորված ենք․ դպրոց կար, որ, վստահ եմ, Երևանում նման դպրոց չես տեսնի, թե ինչպիսի խնամքով են ստեղծել Փառքի անկյունն ու ինչ հոգատարությամբ ու մեծարանքով են վերաբերվում նահատակված տղաների հիշատակին»,-«Երկիր»-ի հետ զրույցում ասել է «Որդիների Կանչ» ՀԿ համահիմնադիր Արա Ռոստոմյանը՝ նշելով, որ իրենց այցերը լինելու են տարբեր դպրոցներ շարունակական ու անակնկալ։

«Խնդիրը հիմնականում այն է, որ մենք չենք ուզում, ինչպես միշտ է տեղի ունենում, շարժվել Նիկոլի օրակարգով, որպեսզի վերացնելուց հետո գնանք հետևանքների հետևից։ Այցելելու ենք պարբերաբար, շրջելու ենք և արձանագրենք մեր տեսածը»,- ասել է նա:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր