ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+33 °C
«Այգում, որն իբր պիտի կանաչապատեին, ծառեր են քոքահան արել, որ շենք կառուցվի»․ Չախոյան
00:00, 08.03.2024 | mamul.am
2623 | 0

Մի քանի օր առաջ Երևանի քաղաքապետարանը Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ապամոնտաժեց Լվովյան փողոցի այգում ապօրինի զավթված տարածքները «իբրև թե այգի հիմնելու նպատակով», իսկ այսօր հենց նույն այգու ծառերը քոքահան են անում տարածքը ազատելու նպատակով, որպեսզի շենք կառուցեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ակտիվիստ Արթուր Չախոյանը։

«Երևանի քաղաքապետարանը շինարարական թույլտվություն է տվել այդտեղ շենք կառուցելու համար, բայց տվյալ թույլտվությունը տրված է ապօրինաբար՝ քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներով»,- գրել է Չախոյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր