ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Միասին» շարժման ներսում տարաձայնություններ կան․ «Ժողովուրդ»
09:18, 08.03.2024 | mamul.am
2725 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ընդդիմադիր շարժման ներսում տարձայնություններ կան. հանրահավաք՝ առանց օրակարգի: Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Միասին» այլընտրանքային հասարակական շարժման ներսում արշալույսներն այնքան էլ հանդարտ չեն. շարժման անդամները տարաձայնություններ ունեն իրար հետ:

Դեռ նախորդ տարի ընդդիմադիր մի շարք հասարակական ու քաղաքական գործիչներ ձևավորեցին «Միասին» շարժում ու խոստացան ամեն ինչ անել՝ Փաշինյանի հրաժարականին հասնելու և Արցախի հարցը կրկին օրակարգ բերելու համար:

Շարժումը պարբերաբար ակցիաներ էր իրականացնում՝ իրենց ձևակերպմամբ՝ «աթոռներից հեռացնելու օրվա ձախորդ կառավարությանը»:

Բայց, արի ու տես, «շաբաթն ուրբաթից շուտ եկավ», ու ոչ միայն Փաշինյանին հեռացնել չստացվեց, այլ շարժումն է կարծես փլուզման գնում:

Այսպիսով, մեր տեղեկություններով՝ շարժման անդամները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Խոսքը, մասնավորապես, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի և ՍԴԿ նախագահ Արամ Սարգսյանի մասին է, որոնք, ըստ մեզ հասած տեղեկությունների, լուրջ տարաձայնություն են ունեցել՝ շարժման օրակարգի ու բովանդակության հետ կապված:
Բանն այն է, որ Էդգար Ղազարյանը Սարգսյանին ասել է, որ նմանատիպ ակցիաներն ու նույնաբովանդակ ելույթներն անիմաստ են, միայն մսխում են հանրային ռեսուրսը, ու պետք է նոր քայլեր ձեռնարկել:

Արամ Սարգսյանը, սակայն, համաձայն չի եղել նրա հետ, ինչից հետո, կարելի է ասել, շարժման անդամների ճանապարհները բաժանվել են։

Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Էդգար Ղազարյանի հետ՝ պարզելու՝ ի՞նչ տարաձայնություններ են ունեցել Արամ Սարգսյանի հետ, ու ինչո՞ւ չի մասնակցում շարժման ակցիաներին։ Վերջինը չցանկացավ փակագծեր բացել, միայն նշեց. «Շարժման ակցիաներին կրկին կմիանամ միայն այն ժամանակ, երբ դրա օրակարգի ու բովանդակության հետ կապված հստակեցումներ լինեն»»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր