ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Մենք չենք նահանջի»․ Բայդենի ուղերձը՝ Պուտինին
10:18, 08.03.2024 | mamul.am
3507 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով: Բայդենն իրեն անվանել է ԱՄՆ նոր 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտ: Նրա խոսքով՝ ինքը, ինչպես Ռուզվելտը, «պայքարում է չարի դեմ»։ Նա կոչ է արել Կոնգրեսին դիմակայել Ռուսաստանին և հավանություն տալ Կիևին նոր ռազմական օգնություն հատկացնելու խնդրանքին: Նա հավելել է, որ աջակցության բացակայությունը վտանգի տակ կդնի ոչ միայն Ուկրաինան, այլև Եվրոպան և ամբողջ աշխարհը: Իր խոսքում նա նշել է Կոնգրեսին ուղղված նոր նպատակը՝ Վլադիմիր Պուտինին դիմակայելը։ «Իմ ուղերձը նախագահ Պուտինին պարզ է՝ մենք չենք նահանջի ու չենք խոնարհվի»,- ասել է Բայդենը։ ԱՄՆ նախագահը Կոնգրեսի հետ շփվել է մեկ ժամ ութ րոպե։ The New York Times-ը հայտնում է, որ ելույթի նպատակն էր ցույց տալ, որ Բայդենը պատրաստ է գնալ ևս մեկ ժամկետի:

«Մենք չենք նահանջի»․ Բայդենի ուղերձը՝ Պուտինին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր