Դեպի Օսակա մեկնող United Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 777 օդանավի անիվը թռիչքի ժամանակ պոկվել և ընկել է մեքենաների վրա, հաղորդում է ABC News-ը՝ հղում կատարելով Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանի տարածած հաղորդագրությանը։ Թռիչքուղին ժամանակավորապես փակվել է։ United Airlines-ը հաստատել է, որ անիվի ընկնելու հետևանքով վնասվել են մի քանի մեքենաներ: |