ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Արդյոք դիետիկ հավելումներն օգնում են անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում
20:36, 08.03.2024 | mamul.am
3896 | 0

Ըստ Mayo Clinic-ի փորձագետների, անհանգիստ ոտքերի համախտանիշը կամ Ուիլիս-Էկբոմ հիվանդությունը քնի և շարժման տարածված նյարդաբանական խանգարում է: Հնարավո՞ր է դրանից ազատվել վիտամիններ և այլ հավելումներ ընդունելով:

Երկաթ. որպես կանոն` անհանգիստ ոտքերի համախտանիշը կապված է երկաթի ցածր մակարդակի հետ: Երկաթի դեֆիցիտի համար առավել նպաստավոր պայմաններ են հղիությունը, երիկամների հիվանդությունները, բորբոքային հիվանդությունները, անեմիան։ 2019 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկաթի հավելումները մեղմում են անհանգիստ ոտքերի համախտանիշի ախտանիշների սրությունը՝ համեմատած պլացեբոյի հետ: Այնուամենայնիվ, նախքան այս հավելումն ընդունելը պետք է խորհրդակցել բժշկի հետ: Երկաթ ստանալու լավագույն միջոցը մթերքներն են։
Վիտամիններ C և E. վիտամին C-ն օգնում է երկաթի յուրացմանը և նվազեցնում է երկաթի յուրացման արգելակիչների ազդեցությունը: C և E վիտամինները կարող են օգտակար լինել երիկամների հիվանդություն ունեցող մարդկանց և դիալիզ անցնողների համար:

Մագնեզիում. դեռևս չկա բավարար հետազոտություն, որը ցույց կտա, որ մագնեզիումի հավելումները լրացուցիչ օգուտ են տալիս անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցող մարդկանց համար:

Մելատոնին: անհանգիստ ոտքերի համախտանիշ ունեցողների համար լավագույնն է խուսափել այս հավելումը ընդունելուց: Հետազոտությունները ցույց են տալիս, որ մելատոնինը կարող է մեծացնել ոտքերի շարժունակությունը այս համախտանիշով տառապողների մոտ:

Վիտամին D. գիտնականները զգուշացնում են, որ շատ քիչ ապացույցներ կան, որ այս վիտամինն արդյունավետ է անհանգիստ ոտքերի համախտանիշի դեպքում: Հետևաբար, բժիշկները դեռ չեն կարող խորհուրդ տալ այն` որպես բուժման տարբերակ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր