ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Արցախի մշակութային ժառանգությունը» գրքի հրապարակային շնորհանդեսը չեղարկվել է Բեռլինում
19:18, 09.03.2024 | mamul.am
1907 | 0

Արցախի մշակութային ժառանգությունը գրքի հրապարակային շնորհանդեսը չեղարկվել է Բեռլինում: Այս մասին հայտնել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր, monumentwatch.org ծրագրի գիտական ղեկավար Համլետ Պետրոսյանը:

«Ցավով եմ գրում, որ ներկա աշխարհաքաղաքական անկայունությունն ազդում է նաև ակադեմիական ազատության ու բարեվարքության վրա: Վերջին անընդունելի օրինակը «Das kulturelle Erbe von Arzach» (Արցախի մշակութային ժառանգությունը) գրքի հրապարակային շնորհանդեսի չեղարկումն էր Բեռլինում:
Սփոփանքս է, որ այդ կարևոր ակադեմիական ժողովածուում անգլերենով լույս է տեսել և իմ «Early Christian Achaeology and Monuments in the Armenian-Azerbaijani Conflict Zone: Tigranakert, Amaras, Vachar» (Վաղքրիստոնեական հնագիտությունն ու հուշարձանները հայ-ադրբեջանական կոնֆլիկտի գոտում. Տիգրանակերտ, Ամարաս, Վաճառ) հոդվածը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր