ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Հռոմի պապը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է սպիտակ դրոշ պարզելու քաջություն ունենա
22:49, 10.03.2024 | mamul.am
3429 | 0

Հռոմի Ֆրանցիսկոս պապը շվեյցարական RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ Ուկրաինան, բախվելով հնարավոր պարտությանը, պետք է քաջություն ունենա բանակցելու Ռուսաստանի հետ պատերազմի ավարտի շուրջ և չամաչի նույն սեղանի շուրջ նստել խաղաղ բանակցություններ վարելու համար, հաղորդում է AP-ն։

Հռոմի պապը հարցազրույց է տվել անցյալ ամիս, որը մասամբ հրապարակվել է շաբաթ օրը:

«Կարծում եմ, որ ամենաուժեղը նա է, ով նայում է իրավիճակին, մտածում է ժողովրդի մասին և ունի սպիտակ դրոշի համարձակություն և բանակցում է»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ բանակցությունները պետք է տեղի ունենան միջազգային ուժերի օգնությամբ։

Ուկրաինան հաստատակամ է մնում խաղաղ բանակցություններում Ռուսաստանի հետ անմիջականորեն չներգրավվելու հարցում, նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս ասել է, որ խաղաղ բանակցությունների նախաձեռնությունը պետք է պատկանի այն երկրին, որը ներխուժման է ենթարկվել:

Ուկրաինայի առաջնորդի «Խաղաղության ծրագիրը» կոչ է անում դուրս բերել ռուսական զորքերը ողջ Ուկրաինայից և վերականգնել պետական սահմանները:

Կրեմլը բացառել է Կիևի կողմից սահմանված պայմաններով խաղաղ բանակցություններին մասնակցությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր