ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ստիպում են հարցազրույց տալ, ինչը հանցագործություն է». Արտակ Բեգլարյան
11:18, 11.03.2024 | mamul.am
3148 | 1

Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թելեգրամյան իր ալիքում գրել է. «Ադրբեջանում Ալիևի ցեղասպան և բռնապետական ռեժիմը հերթական անգամ խախտում է միջազգային իրավունքը:

Նրանք ոչ միայն առևանգել են Արցախի ղեկավարությանը, այլև խոչընդոտել են նրանց իրավական պաշտպանության հնարավորությունը։ Հիմա էլ ստիպում են հարցազրույցներ տալ։ Պատանդների օգտագործումը քարոզչության և զանգվածային նվաստացման նպատակով նույնպես հանցագործություն է։ Ի դեպ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը 2023 թվականի նոյեմբերի 1-ի իր զեկույցում հստակ նշում է, որ Արցախի առաջնորդների ձերբակալությունը վկայում է Ցեղասպանության մասին, քանի որ դա մատնանշում է համայնքը ոչնչացնելու մտադրություն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր