ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Կայծակնային շախմատի մրցաշարում հայ շախմատիստները երկրորդ և երրորդ հորիզոնականներն են զբաղեցրել
23:06, 11.03.2024 | mamul.am
5071 | 0

Իրանի Բիրջանդ քաղաքում «8th Khavaran International» մրցաշարի շրջանակներում անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար:

Ինչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, մրցաշարում 2-րդ հորիզոնականն է զբաղեցրել գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը, ով 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:

ՖԻԴԵ-ի վարպետ Էդգար Հայրապետյանը 8.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր