ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+31 °C
«Կարող էր թղթի վրա գրեր, ուղարկեր, ասեր՝ արհավիրք ա». Փաշինյան
15:18, 12.03.2024 | mamul.am
3101 | 2

«Սերժ Սարգսյանը 2015-ին ասել էր՝ չի հավակնելու վարչապետի պաշտոնին, 2017-ից հետո կուլիսներում խոսվում էր, որ լինելու է վարչապետի թեկնածու: Հիմա ինքն ասում է՝ ես առաջադրվելու որոշում կայացրեցի, որ կանխեի արհավիրքը: Ընդ որում տեքստից ակնհայտ է դառնում, որ արհավիրք ասելով՝ նկատի ունի ԼՂ շուրջ իրադարձությունների զարգացումը: Լավ, ժողովրդին չէր ասում, ես երբ վարչապետ դարձա, կարող էր գրել թղթի վրա, ուղարկեր, կամ մարդ ուղարկեր, ասեր՝ արհավիրք ա»,- ընթացող ասուլիսի ժամանակ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրուցներից մեկին, ըստ որի՝ 2018-ին առաջադրվեց՝ արհավիրքը կանխելու համար, ասել է Փաշինյանը: Նշենք, որ Սարգսյանի այդ հայտարարության ու Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արձագանքի մասին ավելի ուշ հարցազրուց էր տվել «Պատիվ ունեմ»-ից Աննա Մկրտչյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր