ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+18 °C
«Այն ամենն, ինչ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերում». Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր
01:00, 13.03.2024 | mamul.am
1307 | 0

Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գեղարվեստի պետական ակադեմիան այսօր ապրում է իր բնականոն կյանքով, և թվում է, որ ամեն ինչ ընթանում է նորմալ հունով, բայց այն ամենը, ինչ որ անհանգստացնում է Կոնսերվատորիայի կոլեկտիվին և ուսանողությանը, մեզ էլ է վերաբերում և մեր կերպարվեստի բուհը նույնպես այդ «բարեփոխումների» ցուցակում է:

Իհարկե, խոսքը փակման մասին չի, այլ, այսպես կոչված, օպտիմալիզացման և ինչ-որ տարածք հետագայում տեղափոխման, մի անգամից ասեմ, որ չկա մեկը Ակադեմիայում, որ համաձայն լինի այս ծրագրերին և անհասկանալի է, թե առանց մեր համաձայնության ոնց պետք է իրականացնեն այդ ամենը: Ակադեմիան երեկ չի ստեղծվել, 80 տարվա փառապանծ պատմություն ունի, կերպարվեստի Հայաստանի միակ բուհն է և արժանի չի այս վերաբերմունքին»։

Աղբյուրը` Արամ Իսաբեկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր