«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի պատգամավորներին թույլ չեն տալիս հատել ՀՀ սահմանը։ Մասնավորապես, նման վիճակում է հայտնվել Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանը, ու նրան «Զվարթնոց» օդանավակայանից հետ են ուղարկել և արգելել են հատել ՀՀ սահմանը։ «Մեզ հասած լուրերի համաձայն՝ պատճառը կապված է կոնկրետ քրեական գործի հետ: Ինչպես մեզ փոխանցեցին, մինչ օրս հարցաքննվել են Արցախի իշխանական թևի պատգամավորները՝ Արայիկ Հարությունյանի՝ Արցախի «Ազատ հայրենիք – ՔԴՄ» խմբակցության պատգամավորները: Այս տեղեկությունները փորձեցինք պարզել անձամբ Արցախի պատգամավոր Գեղամ Ստեփանյանից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան»: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |