ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+22 °C
«Կրթությունից էլ ոչինչ չպահանջեք, քանի դեռ թքում են ուսուցչի վրա». Վահրամ Թոքմաջյան
23:18, 13.03.2024 | mamul.am
4742 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի գրառումը․ «Հիշու՞մ եք` թքել էին ուսուցչի վրա։ Հասարակական ընդվզում չկար։ Երկու–երեք ստատուս ու թեման փակվեց։

Հենց յոբերդ խփում է, հիշում եք կրթությունը։ Հենց յոբերդ նորից խփի, հիշեք, որ թքել էին ուսուցչի վրա, դա լրատվականը թողարկել էր ու ձեզնից որևէ մեկը չկանգնեց ուսուցչի կողքին։
Հիշեք, որ առանց մեղքի ապացուցման թքեցին ուսուցչի վրա ու անգամ իր կոլեկտիվը չընդզվեց։ Սա է կրթության մասին Ձեր պատկերացումը։
Կրթությունից էլ ոչինչ չպահանջեք, քանի դեռ թքում են ուսուցչի վրա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր