ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+20 °C
«Եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական գյուղերը, ապա նաև պարտավոր ես խնդիր դնել Ադրբեջանի վրա` վերականգնել ԼՂ-ի ինքնավար կարգավիճակը». Վարդան Օսկանյան
20:54, 16.03.2024 | mamul.am
5766 | 0

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջի տեսաուղերձում անդրադառնում է հայկական տարածքների` հերթական անգամ հակառակորդին զիջելու` Փաշինյանի պատրաստակամության մասին:

«Եթե այդ որոշմանը Փաշինյանը հանգել է, նշանակում է` ինքն ակամայից կիրառության մեջ է դնում միջազգային իրավունքի մի շատ կարևոր սկզբունք` Uti possidetis, որը գալիս է հին հռոմեական ժամանակներից և հաճախ կիրառվում է մինչ օրս: Դա կիրառվում է, երբ կտրուկ իրավիճակ է փոխվում ինչ-որ մի տարածաշրջանում և նոր սահմաններ պետք է ձևավորվեն այս սկզբունքով` ինչ իմն է, իմն է, անկախ նրանից, թե ինչ պայմաններում է այն ձեռք բերվել:
Հիմա եթե դու պատրաստ ես Ադրբեջանին տալ հայկական գյուղերը, ապա դու նաև պարտավորես խնդիր դնել Ադրբեջանի վրա` վերականգնել ԼՂ-ի ինքնավար կարգավիճակը: Սրանք երկուսն էլ նույն կարգավիճակի վրա են: Դու չես կարող Uti possidetis կիրառել միակողմանիորեն: Հայաստանն իրավունք ունի այդ հարցը բերել օրակարգ»,- նշում է դիվանագետը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր