ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մեղրիի արևափայլ ջերմությունը Լոռիում
00:36, 17.03.2024 | mamul.am
4996 | 0

Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում բացվել է ժամանակավոր ցուցադրություն, որտեղ ներկայացվել են Մեղրի քաղաքի Սուրբ Հովհաննես-Անապաստանաց վանքի տարածքում վերջին տարիներին իրականացված պեղումների արդյուքում հայտնաբերված հնագիտական գտածոները։

Մեղրիի հնագիտական գտածոները

«Մեղրիի արևափայլ մշակույթը Լոռիում» խորագիրը կրող այս ցուցադրությամբ հնարավորություն է ստեղծվել Հայաստանի ծայր հարավի մշակույթը ներկայացնել լոռեցիներին։ Ներկայացված ցուցանմուշները այս քանակությամբ առաջին անգամ են ցուցադրվում, քանի որ Մեղրի քաղաքը թանգարան չունի։
Մեղրիի հնագիտական գտածոները
Մեղրիի հնագիտական գտածոները

Ցուցադրվում է գտածոների հիմնական մասը՝ 60 ցուցանուշից ավելի, մնացած մասը վերականգնման փուլում է։ Ցուցադրվում են մետաղից առարկաներ, ջահի մասեր, ջնարակված սպասք, խեցեղեն, ուլունքներ, աշտանակներ, երաժշտական գործիքներ և այլն։
Մեղրիի հնագիտական գտածոները. ծնծղա
Մեղրիի հնագիտական գտածոները
Մեղրիի հնագիտական գտածոները

Թեև Մեղրիի Անապաստանաց վանքը հիշատակվում է 13-րդ դարից, սակայն այսօր կանգուն եկեղեցին, գավիթը և տնտեսական շինությունների մնացորդները պատկանում են ուշ միջնադարին։ Վանքի տարածքում հայտնաբերված գտածոների մեջ հատկապես բացառիկ է ամբողջականորեն պահպանված ծնծղան, որի մակերեսին շրջանաձև փորագրված է հիշատակային միատող արձանագրություն։ Հայտնաբերված խեցեղենի մեջ հատկապես ուշագրավ են ջնարակված քրեղանների, թասերի, պնակների բեկորները, որոնք աչքի են ընկնում իրենց գունային բազմազանությամբ և նախշազարդերի առատությամբ։
Մեղրիի հնագիտական գտածոները
Մեղրիի հնագիտական գտածոները

Վանքի տարածքում պեղումներն իրականացվել են 2016-2020 թվականներին՝ «Երկիր և Մշակույթ» համազգային կազմակերպության հովանավորությամբ։
Մեղրիի հնագիտական գտածոները
Մեղրիի հնագիտական գտածոները

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր