ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Պուտինը հաղթում է ռեկորդային արդյունքով. ՌԴ ԿԸՀ-ի նախնական տվյալները
01:18, 18.03.2024 | mamul.am
5864 | 1

ՌԴ նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 87,17 %-ը, ըստ քվեաթրթիկների 70,03 տոկոսի մշակումից հետո։
Նիկոլայ Խարիտոնովն ունի ձայների 4,19 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 4,08 %-ը, Լեոնիդ Սլուցկին՝ 3,15 %-ը։ Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 20:37-ի դրությամբ կազմել է 74,22%:
Պուտինի նախնական արդյունքը ռեկորդային է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ. 2018 թվականին նա նախագահական ընտրություններում հավաքել էր 76,69 %, 2012 թվականին՝ 63,6 %։ Դմիտրի Մեդվեդևը հաղթել էր 2008 թվականին՝ 70,28%: 2004 և 2000 թվականներին Պուտինը առաջատարն էր՝ համապատասխանաբար 71,31% և 52,9%: 1996 թվականին Բորիս Ելցինը հաղթել էր երկրորդ փուլում՝ 53,82% արդյունքով։

Նախնական տվյալներով՝ այս ընտրություններում Պուտինը նոր շրջաններում ստացել է ձայների 88-ից 95 տոկոսը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր