ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան
22:54, 10.05.2024 | mamul.am
6782 | 0

Աժ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց, որ ընդդիմությունը դե յուրե ունի 36 մանդատ՝ Փաշինյանին իմիպչմենտ հայտնելու համար, սակայն պատգավորներից մեկը՝ «Պատիվ ունեմ»-ից դուրս եկած և իրեն անկախ պատգամավոր հռչակած Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին։

«Իշխան Զաքարյանը ժողովրդից մանդատ է գողացել, հիմա հրաժարվում է միանալ իմպիչմենտին։
Նա գողացել է ժողովրդի մանդատը և վաճառել է Խաչատուր Սուքիասյանին և Նիկոլ Փաշինիանին»,- հայտարարեց նա։

Զոհրաբյանը կոչ արեց պատգամավորի մերձավորներին` հորդորել վերջինիս` վայր դնել մանդատը կամ միանալ ընդդիմության պահանջին, հակառակ դեպքում հանրային պախարակման կենթարկվի։

«Իշխան Զաքարյանը հրաժարվում է միանալ Նիկոլ Փաշինյանի իմիպչմենտին». Նաիրա Զոհրաբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր