ԱՎԱՆԴ․am ֆինանսաբանկային կայքը վերաթողարկվել է՝ նոր տեսքով և հնարավորություններով։ Այժմ, Հայաստանի բոլոր բանկերի ավանդները հնարավոր է տեսնել մեկ էջում, համեմատել նմանատիպ ավանդները, ինչպես նաև հաշվել ներդրվող գումարի եկամտաբերությունը և ըստ ներդրման ժամանակահատվածի ընտրել լավագույն տարբերակը։ Բացի այդ, աղյուսակում ցուցադրվում է նաև եկամուտի չափը՝ ժամկետից շուտ ավանդի խզման դեպքում։ Կայքը ներկայացնում է ոչ միայն անհատներից, այլև բիզնեսից ներգրավվող ավանդները՝ դրամ, դոլար, ռուբլի, եվրո և շվեյցարական ֆրանկ արժույթներով։ Կայքում ցուցադրվում են նաև բանկերի մասնաճյուղերը, բանկերի կողմից հրապարակված նորությունները և կարևոր այլ տեղեկատվություն։ Բացի վերոնշյալը, բոլոր այցելուները կարող են նաև գնահատել բանկերին, նրանց առաջարկած ավանդատեսակները և թողնել մեկնաբանություններ։ |