ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Նայեք քարտեզին ու ավելի հստակ պատկերացրեք, թե ինչ է ուզում հանձնել Նիկոլը, և ինչ կլինի դրանից հետո». Հոխիկյան
18:12, 18.03.2024 | mamul.am
4530 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Նիկոլը Տավուշում հանդիպել է տեղի բնակիչների հետ ու փորձել համոզել, որ ստրուկի նման ապրելը ապահով է, պետք է հանձնել, քանի որ թշնամին սպառնում է պատերազմով։
Ոսկեպար գյուղի բնակիչներից մեկը Նիկոլին ասել է, որ անցած շաբաթ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը մի հանդիպման ժամանակ հայտարարել է, թե մենք Ադրբեջանին տարածքներ չենք հանձնելու, քանի դեռ Ադրբեջանը պահում է Բերքաբեր գյուղից գրաված հողերը։ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասել է՝ թող Սուրեն Պապիկյանն իր գործով զբաղվի։
Հիմա նայեք քարտեզին ու ավելի հստակ պատկերացրեք, թե ինչ է ուզում հանձնել Նիկոլը, և ինչ կլինի դրանից հետո»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր