ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Գազայի հատվածում առնվազն 1,1 միլիոն մարդ սպառել է պարենամթերքի վերջին փշրանքները և գտնվում է աղետալի սովի վտանգի տակ: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ «Գազայում պաղեստինցիները սարսափելի զայրույթ ու տառապանք են ապրում»։ «Ես կոչ եմ անում Իսրայելի իշխանություններին ապահովել Գազա մարդասիրական մատակարարումների ամբողջական և անարգել մուտքը»,- ասել է Գուտերեշը։ Նա հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է լիակատար աջակցություն ցուցաբերի մարդասիրական ջանքերին։ Նախկինում ՄԱԿ-ը նաև հայտնել էր, որ Գազայի հատվածի հյուսիսում սովն անխուսափելի է, քանի դեռ ռազմական գործողությունները չեն դադարեցվել և մարդասիրական օգնության ավելի մեծ հասանելիություն չի տրամադրվել: ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Գազայի հատվածում սննդի սուր պակասը «խորացել և ընդլայնվել է»: Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտարարել էր Գազայի հատվածում «նորագույն պատմության մեջ աննախադեպ» սովի մասին։ |