ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը մարտի 19-ին կայցելի Հայաստան: Այս մասին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը: «Մարտի 19-ին պարոն Սթոլթենբերգը կժամանի Երևան, որտեղ հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ պարոն Վահագն Խաչատուրյանի և վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ ավելի վաղ Սթոլթենբերգն այցելել է Ադրբեջան և Վրաստան: |