ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Թույլ չենք տա, որ Ուկրաինան պարտվի». Օսթին
15:24, 19.03.2024 | mamul.am
3020 | 1

ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Ուկրաինան պարտվի պատերազմում: Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, փոխանցում է Reuters-ը:

«Մենք գիտենք, որ պայմանները, որոնցում ուկրաինական բանակը մարտեր է վարում, չափազանց ծանր են։ Ցավոք, քաղաքացիական բնակչությունը տառապում է ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից։ Ուստի այսօր մեր ուղերձը բավականին հստակ է․ ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Ուկրաինան պարտվի: Մեր կոալիցիան դա թույլ չի տա։ Եվ ամբողջ ազատ աշխարհը դա թույլ չի տա»,- ասել է Օսթինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր