ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
«Օրերի հարց է նոր պատերազմը, որի անոնսը երեկ արեց Փաշինյանը». Նաիրա Զոհրաբյան
00:06, 20.03.2024 | mamul.am
2879 | 1

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում զգուշացնում է` պատերազմը շատ մոտ է։ «Երեկ Ոսկեպարում Ն․ Փաշինյանը հայտարարեց, որ, եթե չհանձնեն 4 գյուղերը՝ հենց այս շաբաթվա վերջում Ադրբեջանը նոր պատերազմ է սանձազերծելու։ Փաշինյանը ժողովրդին վախեցնում է նոր պատերազմով․ սա աբսուրդ է։ Ոսկեպարում ասել է, որ երաշխիք չկա, որ տարածքները հանձնելուց հետո նոր պատերազմ չի սկսվի, պարզապես ուզում է հավատալ, որ նման բան չի անի։ Օրերի հարց է նոր պատերազմը, որի անոնսը երեկ արեց Ն․ Փաշինյանը։

Գործիչը նշում է, որ, եթե հանձնվում է Ներքին Ոսկեպարը, Բարխուդարլուն, Սոֆուլուն, այդ դեպքում ամբողջ բնակավայրերը հայտնվում են Ադրբեջանի շրջափակման մեջ, նաև Իջևան-Վրաստան մայրուղին է հայտնվում ադրբեջանական վերահսկողության տակ»,- նշեց բանախոսը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր