ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
«Ըստ ձեզ՝ Ալիևն ուզում է 4 գյուղերի ավերակնե՞րը»․ Դ. Իոաննիսյան
14:00, 20.03.2024 | mamul.am
4517 | 3

«Իրազեկ քաղաքացիների պաշտպանություն» ՀԿ համակարգող Դանիել Իոննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ ձեզ, Ալիևը ուզում է 4 գյուղերի ավերակները՞, թե ուզում է այդ գյուղերի ավերակները «ազատագրելու» պատրվակով նոր պատերազմ սկսի Հայաստանի դեմ։
Ի վերջո, այդ գյուղերը, գործնականում, միակ բնակավայրերն են, որոնք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքում են, բայց վերահսկվում են հայկական բանակի կողմից և շատ հեշտ է աշխարհին «կերակրել», որ այդտեղով հայկական բանակի վրա հարձակումը լեգիտիմ է»։

Ավելի վաղ Իոաննիսյանը հետևյալ գրառումն էր կատարել. «Նիկոլ Փաշինյանը, մեծ հաշվով, փորձում է անել այն, ինչը 2018-2020 թվականներին չանելու համար պատերազմից հետո իրեն շատերը քննադատում էին (էինք)։
Բայց հիմա, այդ մեղադրողների մեծ մասը ոչ միայն չեն աջակցում իր այս քայլերին, այլև հակառակը, ոնց կարում` «պադնոշկա» են տալիս։
Ես ոչ Փաշինյանի աջակիցն եմ, ոչ էլ, առավելևս, թիմակիցը։ Բայց ես «աբիժնիկ» էլ չեմ, որ նախկինում քննադատածս քայլը չկրկնելու և ոչ-պոպուլար քայլի գնալու համար իրեն քննադատեմ։
Առհասարակ, ի՞նչ կարգի բարոյական համակարգ է պետք ունենաս, որ երկար տարիներ ոչ-պոպուլար մի բան պահանջես, բայց երբ դա արվի` առիթից օգտվես ու քննադատես։
Հ.Գ. Խոսքս վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր ասում էի «Նիկոլը պետք է 7 շրջանները տար, որ պատերազմ չլիներ», բայց հիմա ադրբեջանական 4 գյուղերի ավերակների համար «դոշ են ճղում»։
Միշտ «ոչ մի քայլ հետ» ասողներին սա չի վերաբերվում և այդ ասողներին ես ամբողջությամբ հարգում եմ, եթե առաջնագծում իրենք են կամ իրենց հարազատները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր