ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «գանգուր մազերի ու լավ սովորելու համար»
16:06, 20.03.2024 | mamul.am
4565 | 1

Լրագրող Նարինե Ղալեչյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով տեսանյութ. «Մի քանի օր առաջ ծնողի անանուն նամակ էի հրապարակել:
Մայրը պնդում էր՝ դասընկերներից մի քանիսը 2 տարի շարունակ նսեմացրել ու ստորացրել են որդուն: Մայրն ասում է՝ այս ընթացքում երեխան գրեթե միշտ տուն է վերադարձել փոշոտ հագուստով, ընկճված, մի անգամ էլ թևը կոտրած: Վերջերս էլ, դպրոցում գլուխը սառը ծորակի տակ են պահել ու կոտրված ժամացույցի փողը պահանջել: Երեխան հրաժարվում էր դասի գնալ, ասում էր՝ չի մոռանա այդ տրավմաները...
Նամակի հրապարակումից հետո, արձագանքեց կրթության տեսչական մարմինը, ոստիակնությունն ու ԿԳՄՍ-ն»:

Գեղարքունիքում աշակերտին բռնության են ենթարկել «գանգուր մազերի ու լավ սովորելու համար»
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր