ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Ռուսաստանը հիմա պատերազմական վիճակում է»․ Պեսկով
23:18, 22.03.2024 | mamul.am
6118 | 0

Ռուսաստանը հիմա պատերազմական վիճակում է։ Այս մասին «Аргументы и Факты»-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Ինչի՞ մասին է խոսում նախագահը: Մենք ունենք դաշնության չորս նոր սուբյեկտ։ Եվ մեզ համար գլխավորն այն է, որ ապահովենք մարդկանց անվտանգությունն այդ սուբյեկտներում և ազատենք այդ սուբյեկտների տարածքը, որն այս պահին դե ֆակտո օկուպացված է Կիևի ռեժիմի կողմից։ Մենք պատերազմական վիճակում ենք։ Այո, դա սկսվեց որպես հատուկ ռազմական գործողություն, բայց այն ժամանակ, երբ այնտեղ հայտնվեց հավաքական Արևմուտքը և դարձավ մասնակից՝ Ուկրաինայի կողմից, մեզ համար դա դարձավ պատերազմ։ Ես դրանում համոզված եմ։ Եվ յուրաքանչյուրը պետք է դա հասկանա՝ իր ներքին մոբիլիզացիայի համար»,-ասել է Պեսկովը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր