ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +20 °C Վաղը`+24 °C
Խոշոր վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին
11:00, 23.03.2024 | mamul.am
4484 | 0

Մարտի 23-ին, ժամը 01։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «BMW» (վարորդ՝ Տ. Դ., ծնված 1976թ․), «Mercedes-Benz» (վարորդ` Լ. Զ., ծնված 1986թ․) և «BMW» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1992թ․) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բենզալցակայանի լիցքավորման վահանակին։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Մ-ն (ծնված 2015թ.), Մ. Մ-ն (ծնված 2021թ.) և Ա. Մ-ն (ծնված 2017թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր