ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված 11 մարդու կալանավորման մասին։ Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքի համալիրի վրա հարձակման զոհ է դարձել առնվազն 133 մարդ, ևս 100-ը վիրավորվել են և գտնվում են հիվանդանոցներում։ Փլատակների մաքրման ժամանակ ևս դիեր են հայտնաբերվել։ |