ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Crocus-ի մոտ ահաբեկիչների կողմից միտումնավոր վրաերթի ենթարկված երեխան շարունակում է մնալ ծանր վիճակում
20:18, 23.03.2024 | mamul.am
5224 | 0

Մոսկվայի Crocus City Hall-ի մոտ ահաբեկիչների սպիտակ Renault-ով վրաերթի ենթարկված տղայի վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այս մասին հաղորդում է Ren TV-ն։

Երեխայի մոտ ախտորոշվել է գլխի բաց վնասվածք, ուղեղի ցնցում, կրծքավանդակի փակ վնասվածք, թոքային կոնտուզիա, ուսոսկրի փակ կոտրվածք՝ տեղաշարժով, որովայնի առաջնային պատի կոնտուզիա և ձախ ազդրի փակ կոտրվածք։

Հիշեցնենք, որ Crocus City Hall-ի մոտ ահաբեկիչները մեծ արագությամբ վրաերթի են ենթարկել փոքրիկ տղային, երբ համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո նա մոր հետ փորձել է փախուստի դիմել։ Մայրն ու երեխան դուրս են վազել շենքից հենց այն պահին, երբ 4 ահաբեկիչները փորձել են հեռանալ մեքենայով։ Վարորդը միտումնավոր արագացրել ընթացքը է և ղեկը շրջել նրանց ուղղությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր