ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Իսլամական պետություն»-ը Մոսկվայի ահաբեկչությունն անվանել է «վերջին տարիների ամենադաժան հարձակումը»
22:30, 23.03.2024 | mamul.am
7721 | 0

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնված հայտարարություն է տարածել՝ կապված Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Ահաբեկիչներին մոտ կանգնած գործակալության անունից տարածված հայտարարությունը մարտի 23-ին հայտնվել է խմբավորման գլխավոր թելեգրամ-ալիքում։

Խմբավորումը Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «վերջին տարիների ամենադաժան հարձակումը»։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Իսլամական պետության» զինյալները մարտի 22-ին «համակարգված հարձակում են իրականացրել քրիստոնյաների մեծ բազմության վրա»: Հարձակմանը մասնակցել են 4 զինյալներ՝ զինված գնդացիրներով, ատրճանակներով, դանակներով և Մոլոտովի կոկտեյլներով։ Հարձակումից առաջ գրոհայինները դիտարկել են վայրը։

Զեկույցում ասվում է, որ 3 զինյալներ կրակ են բացել դահլիճում գտնվող մարդկանց վրա, իսկ խմբի 4-րդ անդամը հրդեհել է տարածքը։ Հարձակման հետևանքով զոհվել կամ վիրավորվել է առնվազն 300 մարդ, ինչպես նաև խոշոր հրդեհ է տեղի ունեցել, ասվում է հաղորդագրության մեջ:

Amaq-ի աղբյուրները հավելել են, որ «հարձակումը տեղի է ունեցել «Իսլամական պետության» և իսլամի դեմ պայքարող երկրների միջև կատաղի պատերազմի նորմալ համատեքստում:

«Իսլամական պետությունը» հրապարակել է ենթադրյալ ահաբեկիչների խմբակային լուսանկարը, որոնց դեմքերը փակված են։ Ինչպես նշել է The Insider-ը, լուսանկարում պատկերված 2 անձանց հագուստի գույնը, կտրվածքն ու նախշերը համընկնում են ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվածների հագուստի հետ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր