ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +21 °C Վաղը`+24 °C
Crocus City Hall-ի սեփականատեր Արազ Աղալարովը մանրամասներ է ներկայացրել
00:36, 24.03.2024 | mamul.am
10150 | 1

Մարտի 23-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով հրկիզված համերգասրահ է եկել Crocus City Hall-ի սեփականատեր, ադրբեջանցի գործարար Արազ Աղալարովը։ Ինչպես հայտնում է РБК-ն, նրան ուղեկցել է որդին՝ Էմինը։

Արազ Աղալարովը, մեկնաբանելով տեղի ունեցածը. «Սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել, և արդեն ասվել է, որ նման բան չի եղել վերջին 20 տարում»։

Նա կատարվածն անբացատրելի է անվանել համամարդկային արժեքների տեսանկյունից։

Գործարարը հայտնել է նաև, որ զինված մարդիկ համերգասրահ են մտել ոչ թե դռներից, այլ հարևան ցուցասրահի պատուհանից։ Crocus City Hall-ի անվտանգության աշխատակիցներից մեկը սպանվել է, ևս մեկը վիրավորվել է։ «Նրանք նույնիսկ անվտանգության աշխատակիցներ չեն: Մենք նրանց անվանում ենք «վերահսկիչներ»», - ասել է Աղալարովը:

Ըստ վերջին պաշտոնական տվյալների՝ տեղի ունեցած ահաբեկչության զոհ է դարձել 133 մարդ, մոտ 200-ը՝ վիրավորվել։ Ավերված համերգասրահում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի ցուցակը վերջնական չէ. ձերբակալվել է 11 կասկածյալ, այդ թվում՝ հարձակման 4 անմիջական մասնակից։ Համերգասրահում բռնկված հրդեհը մարվել է միայն մեկ օր անց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր