Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած ենթադրյալ ահաբեկիչներից մեկը օրեր առաջ եկել է իտալացի կատարող Ալեսանդրո Սաֆինայի համերգին։ Այս մասին լրագրողներին հայտնել է լուսանկարչի գործընկերը, ով մարտի 7-ին համերգասրահում լուսանկարել է ենթադրյալ ահաբեկիչներից մեկին։ «Նա եկել էր` որպես Crocus-ի սովորական այցելու, Ալեսանդրո Սաֆինայի համերգին: Ասում են՝ նա իրեն տարօրինակ է պահել, նստել է բազմոցին ու աղոթել, ինչ-որ բան շշնջացել, հետո տենդագին շրջել սրահով»,- լուսանկարչի խոսքերն է փոխանցում նրա գործընկերը։ Կասկածյալին նկարահանել են նաև «Պիկնիկ» խմբի պաստառի դիմաց։ Մարտի 22-ի ահաբեկչությունը տեղի է ունեցել հենց այդ խմբի ելույթից առաջ: Ավելի վաղ հրապարակել էինք նրա ձերբակալման տեսագրությունը: |