ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ճի՞շտ է արդյոք այս զգայուն պատմափուլում նման արարքը «ահաբեկչություն» ներկայացնելը». Արմեն Պետրոսյան
02:06, 26.03.2024 | mamul.am
3219 | 0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ահաբեկություն» vs «զինված հարձակում»
Մարտի 24-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի դեմ կատարված զինված հարձակման վերաբերյալ տեղեկատվությունը տարածելիս, վերլուծելիս, գնահատելիս՝ բազմաթիվ լրատվամիջոցներ, վերլուծաբաններ, սոցցանցային օգտատերեր հարձակումը ներկայացրել են «ահաբեկություն» եզրի ներքո։ Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ Քննաչական կոմիտեում նախաձեռնված քննությունը ևս նույն սահմանման ներքո է իրականացվում։
Մինչդեռ ճի՞շտ է արդյոք աշխարհի և Հայաստանի համար այս զգայուն պատմափուլում նման արարքը «ահաբեկություն» եզրի ներքո ներկայացնելը, որը լուրջ իմիջային և քարոզչական հետևանքներ կարող է հասցնել մեր երկրին միաժամանակ մի քանի հարթություններում՝ զբոսաշրջայինից, մինչև անվտանգային/ռազմավարական։
Մանավանդ այն դեպքում, երբ մի շարք թշնամական երկրիների կողմից համակարգված քաղաքականություն է իրականացվում Հայաստանում ահաբեկչական անվերահսկելի սպառնալիքի առկայության ուղղությամբ՝ մեր երկրի տարածքը ներկայացնելով որպես հայկական և «միջազգային ահաբեկչական խմբավորումների» համար գործող բարենպաստ հանգրվան։
Արարքի իրավական գնահատականը թողնենք իրավաբաններին, մանավանդ, երբ տեղի ունեցած զինված հարձակումը, վստահաբար, այլ ձևակերպումների ներքո ևս կարելի է ներկայացնել։
Բայց այստեղ բանն առավելապես ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՍՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ մասին է, որը մեզանում լրջագույնս բացակայում է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր