Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմացրել է մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետեևանքով զոհվածների ցուցակը։ Մարտի 27-ի դրությամբ զոհվել է 143 մարդ։ Արտակարգ իրավիճակների նախարարության նախորդ ցուցակում 120 հոգու անուն է եղել։ Այսօր՝ մարտի 27-ին, Ռուսաստանի Քննչական կոմիտեն հայտնել է 140 զոհվածի մասին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ քննիչները տուժողներից ստացել են նաև անհետ կորած հարազատների կամ ընկերների մասին 143 ցուցմունք։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 140 մահացածներից 84-ի մարմինները պարզվել են։ Նրանց թվում են 9-ից 16 տարեկան 5 երեխաներ։ |