ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց է լինում»․ Արսեն Բաբայան
14:18, 26.03.2024 | mamul.am
3411 | 1

Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի իշխանական պատգամավոր կա, նախկինների ժամանակ էլ բանակում ամենայուղոտ պաշտոնն էր զբաղեցնում։ Տարիքն առած մարդ է, գրեթե սպիտակած մազերով, բեղերով ու մեծ քթով․․․
Այս պատգամավորն արդեն երկրորդ անգամն է, որ հայկական տարածքի հետ կապված հրապարակային հանգիստ հայտարարում է՝ «․․․ տարածքը ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելո՞վ չի, թե հայկական տարածք է»։ Ի դեպ, այս պատգամավորը նաև ՀՀ անձնագիր ունի։
Մի կողմ թողնենք հեգեբանական մասը, թե ինչպես կարող է հայը նման բան ասել։
Հասկանո՞ւմ եք, թե ինչու է նա հանգիստ այդպիսի հայտարարություններ անում։ Որովհետև ինքն ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում և արտասահմանում։ Նա ունի որդի, որն ունի պաշտոն և հնարավորություն լուրջ փող աշխատելու։ Այսինքն՝ նա այս ամենը հանգիստ հայտարարում է, քանի որ թողնում են փող «աշխատի»։ Այսինքն՝ նրան փող են տալիս, որ հանգիստ ասի, թե հայկական այս տարածքը ադրբեջանական է։
Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց ա լինում։ Հո չպիտի՞ Ալիևեի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին․․․»։

Աղբյուրը` Արսեն Բաբայան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր