ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Ձերբակալվել է Crocus-ի գործով 8-րդ մեղադրյալը
14:30, 26.03.2024 | mamul.am
8068 | 0

Մոսկվայի Բասմանի դատարանը ձերբակալել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով 8-րդ մեղադրյալին։ Նա ծնունդով Ղրղզստանից է։ Ալիշեր Կասիմովը կմնա կալանքի տակ մինչև մայիսի 22-ը, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: Քննության միջնորդությամբ նիստն ընթացել է փակ ռեժիմով։ Կասիմովը գրանցված է Կրասնոգորսկի շրջանում՝ Պուտիլկովո գյուղում, հայտնել են դատարանում։ Անհատ ձեռնարկատեր է, սրճարանի սեփականտեր։ Կասիմովը դատարանում հայտնել է, որ 32 տարեկան է, ամուսնացած է, ունի երեք երեխա, նախկինում դատված չի եղել: Պատասխանելով դատավորի այն հարցին, թե արդյոք իրեն հասկանալի է մեղադրանքի էությունը, Կասիմովը հայտարարել է, որ չի իմացել, որ իր բնակարանը հանձնում է ահաբեկչության հետ կապ ունեցող անձանց։ Նա ասել է, որ ինքը պարզապես հայտարարություն է տարածել, որ բնակարան է վաճառում։ Ենթադրվում է, որ Ալիշեր Կասիմովը բնակարանը հանձնել է ահաբեկիչներից մեկին՝ Ֆարիդունի Շամսուտդինին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր