ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող հանդիպումից
23:30, 27.03.2024 | mamul.am
3201 | 0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն «Արմենպրես»-ին պարզաբանել է, թե ինչ ակնկալիքներ ունի հայկական կողմն ապրիլի 5-ին սպասվող` Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակով հանդիպումից։

«Հանդիպումն արժեքավոր հնարավորություն է` քննարկելու Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգերին, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ակնկալում ենք բովանդակային քննարկումներ ունենալ մեր միջև առկա քաղաքական երկխոսության, տնտեսական, էներգետիկ ոլորտներում ՀՀ կարողությունների զարգացման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների հասցեագրման շուրջ։ Բարձր մակարդակի հանդիպումը միտված է առկա հարաբերությունների զարգացմանը և խորացմանը և կապված չէ երրորդ երկրների հետ։ Որևէ մեկի դեմ դրա ուղղված լինելու մասին պնդումներն անտեղին, անհիմն և արհեստածին են»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր