ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղին․ ԱՆ
23:48, 27.03.2024 | mamul.am
6786 | 0

Ամեն տարի հազարավոր երեխաներ տուժում են ավտովթարներից: Թեմային անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մանկական նստատեղը (քարսիթը) 71–82%-ով նվազեցնում է վթարների ժամանակ երեխաների` վնասվածքներ ստանալու հավանականությունը: Իսկ ամրագոտիների օգտագործումը կիսով չափ նվազեցնում է մահվան և լուրջ վնասվածքների ռիսկը մեծ երեխաների և մեծահասակների համար:

Երեխաների անվտանգ երթևեկությունն ապահովելու համար պարտադիր պահանջ է մեքենաներում քարսիթի առկայությունը: Քարսիթի ճիշտ ընտրությունը կախված է երեխայի տարիքից, հասակից և զարգացման առանձնահատկություններից:

1. Երթևեկելիս մինչև 13 տարեկան երեխային չի կարելի նստեցնել մեքենայի առջևի նստատեղում:

2. Թույլ չտալ, որ երեխան մեքենայի պատուհանից դուրս հանի ձեռքերը, գլուխը, ոտքը:

3. Երեխային երբեք ավտոմեքենայում մենակ չթողնել:

4. Լավագույն անվտանգությունն ապահովում է ավտոմեքենայի հետին նստատեղին ամրացված հատուկ մանկական նստատեղը:

Նշենք, որ ավտոմեքենայի ընթացքին հակառակ ուղղությամբ նստեցնելը ցանկալի է մինչև 2-3 տարեկանը լրանալը՝ համաձայն Ամերիկայի մանկաբույժների ակադեմիայի խորհրդատվության:

Երեխայի անվտանգության ապահովումը ծնողի կարևորագույն խնդիրներից մեկն է:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր